Էրդողանը Ստամբուլում մասնակցում է Պաղեստինին նվիրված հանրահավաքին

16:59 • 28.10.23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղղաթիռով ժամանել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում Պաղեստինին նվիրված հանրահավաքի վայր։

Նախատեսվում է, որ նա մի շարք հայտարարություններ կանի Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ակնկալվում է, որ Թուրքիայի ղեկավարի հետ հանրահավաքում ելույթ կունենան իշխող Հանրապետական դաշինքի անդամ կուսակցությունների առաջնորդները։