Թուրքիան պատրաստվում է Իսրայելին պատերազմական հանցագործ հայտարարել. Էրդողան

18:27 • 28.10.23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է Իսրայելին «ռազմական հանցագործ» հայտարարել։

«Մենք Իսրայելին պատերազմական հանցագործ կհայտարարենք, մենք պատրաստվում ենք դրան»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Ստամբուլում Պաղեստինին աջակցող ցույցի ժամանակ:

Էրդողանն ասել է, որ հանրահավաքին 1,5 միլիոն մարդ է մասնակցում։