Գազայում զոհերի թիվը գերազանցել է 7,300-ը

15:21 • 28.10.23

Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 7,3 հազարը, մոտ 19 հազար մարդ վիրավորվել է։

Այս մասին հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարարը։

«Հոկտեմբերի 7-ին Իսրայելի ագրեսիայի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 7,3 հազար քաղաքացի, որոնցից մոտ 70%-ը երեխաներ, կանայք և տարեցներ են։

Վիրավորների թիվը մոտ է 19 հազարի, հազարավոր մարդկանց փլատակներում են»,- ասել է նախարարը։