Իրանցի ուսանողուհին մահացել է Թեհրանի մետրոյում տեղի ունեցած միջադեպի հետևանքով
Իրանցի ուսանողուհի Արմիտա Գերավանդը մահացել է մետրոյում գիտակցությունը կորցնելուց հետո, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
«Ցավոք, նա կոմայի մեջ էր ընկել գլխուղեղի վնասվածքի պատճառով»,- նշված է հրապարակման մեջ։
Իրավապաշտպանների խոսքով, աղջիկը «տուժել է հիջաբի բացակայության պատճառով կալանավորման ժամանակ»։
Իրենց հերթին, Իրանի իշխանությունները հերքել են այդ մեղադրանքները։ Բացի այդ, Թեհրանի մետրոպոլիտենի ներկայացուցիչները հայտնել են, որ տեսախցիկների կադրերում չի երևում ուղևորների միջև կոնֆլիկտ:
Աղջիկը հիվանդանոցում էր հոկտեմբերի սկզբից։










