Երևանում ոստիկանության զորքերի ծառայողը Nissan-ով կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել մայթին. Shamshyan.com

15:53 • 28.10.23

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:10-ի սահմաներում 32-ամյա Գրիգոր Զ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով հայտնվել վերգետնյա անցման մոտ՝ հետիոտնի ճանապարհին:

Վարորդը տեղափոխվել է «Արմենիա»  բժշկական կենտրոն: Նա ծառայում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասում: