Արցախցիների ներուժը պետք է կարողանանք ճիշտ օգտագործել՝ համալրելով ՀՀ աշխատաշուկան արժեքավոր կադրերով․ Արամ Փախչանյան (տեսանյութ)
Պետք է կարողանալ օգնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ Հայաստանում իրենց հնարավորությունները արդյունավետ կիրառելու հարթակ գտնելու գործում։ Այս մասին Career City Fest -ի ժամանակ Tert.am-ի տաղավարում ասաց «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Career City Fest -ի քաղաքապետ Արամ Փախչանյանը։
Փախչանյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել ոչ թե որպես մարտահրավեր, այլև հնարավորություն՝ Հայաստանի աշխատաշուկան արժեքավոր կադրերով համալրելու առումով։
«Մեր ժամանակներում ընկերության հաջողությունը ապահովում են մարդիկ, այստեղ ո՛չ ընկերության անունը և ո՛չ էլ կապիտալն է որոշիչ։ Որքան քիչ ես արժևորում քո մարդկանց, այնքան քիչ ես արժևորում քո գործը։ Կցանկանամ, որ այստեղ ներկայացված ընկերությունները, որ եկել են ներկայացնելու իրենց, այդ գիտակցումն ունենան»,- ասաց Արամ Փախչանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










