ԱՄՆ ուժերը չեն մասնակցում Գազայում Իսրայելի ցամաքային գործողություններին․ Պենտագոն

18:50 • 28.10.23

Ամերիկյան ուժերը Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողություններին չեն մասնակցում։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ամերիկյան պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Նա մեկնաբանել է իրանական «Թասնիմ» գործակալության հրապարակումը, որտեղ ասվում է, որ «մոտ 5000 ամերիկացի զինվորականներ մասնակցում են ցամաքային գործողությանը, որը Իսրայելի բանակը սկսել է ուրբաթ գիշեր Գազայում»։

«Այս հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: ԱՄՆ-ի ոչ մի ուժ չի մասնակցում Գազայում ցամաքային գործողություններին»,- ընդգծել է Պենտագոնի խոսնակը: