Արցախցիները ծանոթ չեն ՀՀ աշխատաշուկային․փոխադարձ ընկալման խնդիրներ կան, որոնք փորձել ենք լուծել Career City Fest-ի շրջանակներում․ Սերգեյ Ուսնունց (տեսանյութ)

15:09 • 28.10.23

Career City Fest-ի անցկացումն այս ձևաչափով անհրաժեշտություն էր՝ պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով։ Այս մասին Career City Fest-ի ժամանակ Tert.am-ի տաղավարում ասաց Skill event marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը։

«Մենք իսկապես լավ չենք պատկերացնում այն իրավիճակը, որում հայտնվել են արցախցիները, իրենք էլ այդքան լավ չեն պատկերացնում՝ ինչ է կատարվում Հայաստանի աշխատաշուկայում։ Մեր աշխատաշուկաները տարիներ շարունակ իրարից կտրված ու շատ լոկալ են եղել։ Փոխադարձ ընկալման, հաղորդակցության հետ կապված հարցեր կան, որոնց հնարավորության չափով պետք է կարողանանք լուծում տալ»,- ասաց Սերգեյ Ուսնունցը՝ ընդգծելով, որ Career City Fest-ի հարթակն այդ խնդիրների լուծման տարբերակներից մեկը կարող է դառնալ։

Խոսելով՝ Career City Fest 2024-ի մասին՝ Skill event marketing ընկերության հիմնադիրը նշեց, որ այն երկար սպասեցնել չի տա։ CCF 2024-ը կլինի հագեցած և նոր մոտեցումներով։

Մանրամասները՝ տեսանյութում։