Եթե Արցախի նախկին նախագահների ժամանակ բյուջեից գողություն է եղել, թող իրավապահները զբաղվեն․ Շահրամանյան

21:35 • 28.10.23

Եթե Արցախի նախկին նախագահների ժամանակ բյուջեից գողություն է եղել, թող իրավապահները զբաղվեն։

Արցախի հանրային հեռուստատեսության հարցազրույցում ասել է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը․

Պատասխանելով Արցախի բյուջեի թալանված լինելու մասին հարցին, Շահրամանյանն ասաց, որ տեղյակ չէ՝ իրենից առաջ ինչ է կատարվել, իր նախագահության ընթացքում ոչ մեկին բյուջեի հաշվին ոչ մեքենա են նվիրել, ոչ տուն, ոչ վարկ են փակել։

«Արցախի իշխանությունները այլևս լծակներ չունեն, արցախցիների սոցիալական ծրագրերի համար պետք է դիմեն Հայաստանի Հանրապետության համապատասխան կենտրոններին։

Արցախցիները ՀՀ-ում հյուր չեն, մենք երեսուն տարի բոլորս միասին պահպանել ենք մեր հայրենիքը։ Արցախցիների կարգավիճակի վերաբերյալ ՀՀ կառավարությունը պետք է մեկնաբանություններ տա»,-նշել է ԱՀ նախագահը։