Երբեք չեմ մոռանա դպրոցի բակային խաղերը, որոնք խաղում էինք. Կանադայի վարչապետը` դերասան Մեթյու Փերիի մասին

14:00 • 29.10.23

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցավակցել է իր դպրոցական ընկերոջ՝ հայտնի դերասան Մեթյու Փերիի  անսպասելի մահվան կապակցությամբ: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ Թրյուդոն և Փերին նույն դպրոցում են սովորել:

Սոցցանցերում արված գրառման մեջ Թրյուդոն նշել է. «Մեթյու Փերիի մահը ցնցող և տխուր է: Ես երբեք չեմ մոռանա դպրոցի բակային խաղերը, որոնք մենք խաղում էինք, և ես գիտեմ, որ մարդիկ ամբողջ աշխարհում երբեք չեն մոռանա այն ուրախությունը, որը նա պարգևել է իրենց: Շնորհակալություն բոլոր ծիծաղների համար, Մեթյու։ Քեզ սիրել են, և քեզ կկարոտեն»:

Մի քանի տարի առաջ Փերին Ջիմի Քիմելի շոուի ժամանակ բացահայտել  էր, որ ինքը և իր մյուս ընկերը դպրոցում ծեծել էին Թրյուդոյին:

Հիշեցնենք, որ 54 տարեկանում կյանքից հեռացել է 1990-ականների հանրահայտ «Ընկերներ» (Friends) սերիալի աստղ Մեթյու Փերին. նրան հայտնաբերել են տանը՝ «ջակուզիում խեղդված»:


In a post to his social media, the Prime Minister said Perry had been loved and will be missedPrime Minister Justin Trudeau delivers remarks at a Liberal Party of Canada fundraiser in Gatineau, Que. on Tuesday, Oct. 24, 2023Sources said he was found in a jacuzzi at the home but that no drugs were discovered at the scene - and there was no indication of foul playPerry rose to fame for his role as 'Chandler Bing' on the hit 90s sitcom Friends (pictured with the cast), which ran for 10 seasonsLaw enforcement sources said the actor was found on Saturday at a home in Los Angeles. He is seen here earlier last week