Արմեն Գրիգորյանը Հունաստանի վարչապետի խորհրդականին ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները

16:13 • 29.10.23

Հոկտեմբերի 29-ին Մալթայում հանդիպել եմ Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսին:

Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից:

Քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ներկայացրել եմ մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Զրուցակցիս հետ անդրադարձել ենք կատարել նաև անվտագության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին: