Արարատի մարզի Վերին Դվին և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում ընտրություններ են

11:27 • 29.10.23

Արարատի մարզի Վերին Դվին համայնքում հոկտեմբերի 29-ին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ Վերին Դվին համայնքի ընտրովների թիվը 1545 է, իսկ Արզնի համայնքինը՝ 2132։

Նշված ընտրություններն անցկացնելու համար Վերին Դվին համայնքում կազմավորվել է 1, Արզնի համայնքում՝ 2 տեղամաս:

Ըստ աղբյուրի՝ առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված  3 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 7 տեխնիկական սարքավորում:

Նշվում է, որ ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։ Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, հոկտեմբերի 29-ի ժամը 12.00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

Ընտրությունների առաջադրված թեկնածուների ցանկը ստորև՝

ղեկավար.png (61 KB)ավագանի.png (68 KB)