ԱՄՆ-ում Հելոուինի ժամանակ տեղի ունեցած հրաձգnւթյունը 2 մարդու կյանք է խլել (տեսանյութ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Հելոուինի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել, ևս 18-ին հիվանդանոց են տեղափոխել։
Այս մասին, ոստիկանության հղում անելով, հայտնում է NBC–ին պատկանող տեղական WFLA հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով`միջադեպը տեղի է ունեցել կիրակի Թամփա քաղաքի Յոբոր Սիթի շրջանում, կրակոցներից առաջ վեճ է տեղի ունեցել մարդկանց երկու խմբերի միջև։
Սոցցանցերում տարածված տեսանյութին հղում անելով` հեռուստաալիքը հայտնում է, որ զոհերը հանդերձանքով էին։ Երբ կրակոցը տեղի է ունեցել, ոստիկաններն արդեն տեղում էին, նրանցից ոչ ոք չի տուժել։
Տեսանյութը կարող եք դիտել մեր տելեգրամյան ալիքում:










