Ղազախստանում հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի

15:48 • 29.10.23

Ղազախստանի Կարագանդա շրջանում Կոստենկոյի հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի, հայտնում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հինգ հանքափորի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նախկինում գրանցվել էր մահվան 38 դեպք։

Շաբաթ գիշերը հանքավայրում հրդեհ է բռնկվել, որին հաջորդել է պայթյուն։ Վթարի պահին հանքում եղել է 252 մարդ, որոնց մեծ դուրս է հանվել: