Աշխատաշուկան արագ է փոփոխվում, այսօրվա ստացած գիտելիքը 2-3 տարի հետո այլևս մրցունակ չի լինում․ CIVITTA Armenia-ի գործընկեր (տեսանյութ)

14:52 • 30.10.23

Աշխատաշուկայում շատ կարևոր է աշխատուժի որակավորումը և պատրաստումը։ Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք այսօր մասնագիտական  ներգարվվածության խնդիր ունենք։

Այս մասին Career city fest-ի շրջանակներում Tert.am-ի տաղավարում ասաց CIVITTA Armenia-ի գործընկեր Սևակ Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ կայուն աշխատաշուկա ունենակու կարևոր նախապայմաններից մեկը բարձր արտադրողականությամբ աշխատողների առկայությունն է։

«Այսօր աշխատաշուկան արագ է փոփոխվում և այսօրվա ստացած գիտելիքը երկու-երեք տարի հետո այլևս մրցունակ չի լինում, և այն շրջանավարտները, ովքեր մտնում են աշխատաշուկա, չեն համապատախանում աշխատաշուկայի պահանջներին»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։