Արագածոտնի մարզում բախվել է 3 մեքենա. կա զոհ

15:15 • 30.10.23

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին բախվել են BMW, Mercedes Vito և Scania բեռնատար մակնիշի ավտոմեքեանաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնութունը: