Շատերն են զանգում և ասում՝ Ասլանյա՛ն, չենք հավատում, որ տուն ես առել․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)

16:21 • 30.10.23

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց իր՝ բնակարան գնելու մասին լուրերը։

Իշխանական պատգամավորը հավաստիացրեց, որ Նոր Նորքի բնակարանը դեռ խորհրդային տարիներին կինն է ստացել, ինքը միայն համասեփականատեր է։

Նա պարզաբանեց, որ բնակարան չի գնել, հիփոթեքային վարկով որդին է տուն վերցրել, ինքը միայն համավարկառու է։

«Հիփոթեքն իմ որդուն է, ով աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, և կնոջ հետ վարկով բնակարան են ձեռք բերել, որպեսզի եկամտահարկի վերադարձը բավականացնի, ինձ որպես համավարկառու են ներառել։

Մեծամասամբ չնչին գումար է, որն իմ եկամտահարկից է վերադառնում։ Թող բացեն և տեսնեն, որ ես բնակարան չեմ գնել, դա Ասլանյան Արսեն Հակոբի բնակարանն է»,- ներկայացրեց նա։

Հիշեցնենք, որ մամուլը, վկայակոչելով պատգամավորների հայտարարագրերը, հանրայնացրել են այն իշխանական պատգամավորների ցանկը, որոնք բնակարաններ են ձեռք բերել։

Մանրամասները՝ տեսանյութում։