Ադրբեջանը 14 միլիոն մանաթ (8 միլիոն դոլար) է հատկացրել Իրանի հետ կամրջի շինարարությունը շարունակելու համար

16:13 • 30.10.23

Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ադրբեջան-Իրան ավտոմայրուղու և Արաքս գետի վրայով կամրջի կառուցման աշխատանքները շարունակելու միջոցառումների մասին:

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Իրանի հետ  կապող ավտոմոբիլային ճանապարհի և Արաքս գետի վրա կամրջի կառուցման աշխատանքները շարունակելու նպատակով՝  Ալիևի կարգադրությամբ  պետբյուջեից հատկացվել է 14 միլիոն մանաթ։