Խաղաղ բողոքի ակցիայի ժամանակ Լոնդոնում 65 բնապահպան ակտիվիստ է բերման ենթարկվել
Բրիտանիայի խորհրդարանի հարևան հրապարակում հոկտեմբերի 30-ին ոստիկանությունը 65 մարդու է ձերբակալել Just Stop Oil-ի բնապահպանական շարժման ակտիվիստների կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ։
«Խորհրդարանի հրապարակի մոտ 25 րոպե դանդաղ երթից հետո բերման է ենթարկվել 65 մարդ»,- գրել է բնապահպանական շարժումը X սոցցանցի իր միկրոբլոգում` կից հրապարակելով բողոքի ակցիայից տեսանյութ։
Լոնդոնի ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր 62 ձերբակալության մասին: Ցույցին մասնակցել են տասնյակ մարդիկ, որոնք դեմ են նավթագազային ոլորտում նոր նախագծերին։ Ակտիվիստների երթի պատճառով երթևեկությունը ժամանակավորապես խաթարվել է, սակայն ոստիկանության միջամտությունից հետո այն վերականգնվել է:










