Միակը, ում ես մտադիր եմ ստիպել «հրաժարական տալ», ՀԱՄԱՍ-ն է․ Նեթանյահուն խուսափել է պատասխանել իր հրաժարականի մասին հարցին

23:40 • 30.10.23

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ խուսափել է պատասխանել իր հրաժարականի հավանականության վերաբերյալ հարցին՝ շեշտելով, որ այժմ լիովին կենտրոնացած է Գազայի հատվածում ռազմական գործողության իրականացման վրա։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Միակը, ում ես մտադիր եմ ստիպել «հրաժարական տալ», ՀԱՄԱՍ-ն է: Մենք նրանց «կուղարկենք թոշակի»՝ պատմության աղբանոց: Սա է իմ նպատակը, սա է իմ պատասխանատվությունը, և ահա, թե ինչին եմ ես տանում երկիրը», - ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք դիտարկում է իր հրաժարականի հարցը՝ հաշվի առնելով ներկայիս կառավարության ժողովրդականության անկումը: