Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների թվում կա 33 երեխա․ Նեթանյահու
Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդների թվում կա առնվազն 33 երեխա։
Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«ՀԱՄԱՍ-ն ավելի քան 200 իսրայելցի պատանդ է պահում, այդ թվում՝ 33 երեխա։ Նրանք պատանդ են վերցրել նրանց, պահում են ու ահաբեկում»,- ասել է Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ։










