ՀՀ տարածքը 29․800 քառակուսի կմ է, Ադրբեջանինը՝ 86․600, սա արձանագրված է 1977 թվականի խորհրդային հանրագիտարանում, այստեղ գալուց առաջ ևս մեկ անգամ նայել եմ․ Փաշինյան

11:13 • 30.10.23

ԱԺ մշտական հանձնաժողովներում 2024 թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման երեք հիմնական սկզբունքները։

Նա նշեց, որ առաջին սկզբունքով Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ըմբռմամբ, որ ՀՀ տարածքը 29․800 քառակուսի կմ է, Ադրբեջանինը՝ 86․600։

«Պայմանավորվածությունը ձեռք է բերվել քաղաքական մակարդակում և հիմնական գաղափարը եղել է՝ հղում անել  կողմերի ազդեցությունից դուրս գտնվող ինչ-որ աղբյուրի և հիմք վերցնել այդ թիվը։

Այս թվերը վերցված են Խորհրդային միության  վերջին հանրագիտարաններում  արձանագրվածից։ Այնտեղ գրված է՝ ՀՀ-ն 29․800 քառակուսի կմ է, Արբեջանական Հանրապետությունը՝ 86․600։ Այստեղ գալուց առաջ ևս մեկ անգամ նայեցի, օրինակ, դա արձանագված է հանրագիտարանի 1977 թվականի  հրատարակություններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։