Սուրեն Պապիկյանն ու ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

19:05 • 30.10.23

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։

Երկուստեք ընդգծվել է մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման մեծ ներուժը։