Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա․ նախատեսվում է հանդիպում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

18:48 • 31.10.23

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը չորեքշաբթի՝ նոյեմբերի 1-ին կայցելի Թուրքիա՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է Թուրքիայի արտգործնախարարության X սոցցանցի պաշտոնական միկրոբլոգում։

«Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկերոջ հետ կքննարկի օրակարգային տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերությունները», - ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։