Իսրայելը հայտարարել է, որ բանակը կատաղի մարտեր է մղում Գազայի հատվածի խորքում

17:17 • 31.10.23

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ցամաքային զորքերի առաջնորդությամբ, կատաղի մարտեր են մղում Գազայի հատվածի խորքում: Այս մասին, ինչպես գրում է jpost.com-ը, հայտնել է Իսրայելի բանակը՝ մանրամասնելով, որ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի դիրքերի վրա։ Դիրքերում հայտնաբերվել է զենքի մեծ պահեստ։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ գիշերը խոցել է ՀԱՄԱՍ-ի 300 թիրախ, այդ թվում՝ հակատանկային հրթիռների արձակման վայրեր և ՀԱՄԱՍ-ին պատկանող ստորգետնյա թունելներում գտնվող ռազմական համալիրներ: