Արարատի մարզում Chevrolet-ը վրшերթի է ենթարկել վթարի վայրում աշխատող պարեկին․ Shamshyan.com

13:08 • 31.10.23

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները, Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել պարեկներից մեկին, ապա բախվել վթարի մեջ հայտնված Opel-ներից մեկին, ապա առաջ ընթանալով բախվում Volkswagen-ին:  

Վթար-վրաերթի հետևանքով Chevrolet -ի վարորդն ու վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն: