Տեղի է ունեցել ՔՊ Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը

22:33 • 31.10.23

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցությունից։

Եղեգնաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Մուշեղ Ներսիսյանի թեկնածությունը։

Քննարկվել են Վայոց ձորի մարզում Կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։