Գազայի հատվածում փախստականների ճամբարին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել

18:27 • 31.10.23

Ավելի քան 100 մարդ է զոհվել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջեբալիjա փախստականների ճամբարի վրա իսրայելական հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ճամբարին։

«Ջեբալիյա ճամբարում զոհերի թիվը գերազանցել է 100-ը»,- նշել է հեռուստաալիքի աղբյուրը։

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ ճամբարի վրա իսրայելական հարձակման հետևանքով վիրավորվել կամ զոհվել է 400 մարդ։