Իսրայելի՝ Գազայի հիվանդանոցը տարհանելու խնդրանքն անիրագործելի է․ ԿԽՄԿ

20:30 • 31.10.23

Գազայի հիվանդանոցներում տիրող իրավիճակը թույլ չի տալիս տարհանում իրականացնել։ Բուժառուներից շատերը չեն կարող տեղաշարժվել, իսկ փախստականները գնալու տեղ չունեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտերի ներկայացուցիչ Ալյոնա Սինենկոն։

«Երբ խնդրում են տարհանել հիվանդանոցները, ոչ բոլորը կարող են հեռանալ, նույնիսկ եթե տարհանման նախազգուշացումներ տրվեն: Վիրավորները, հիվանդները, տարեցները, հիվանդանոցային մահճակալին գամվածները, նրանք չեն կարող պարզապես շարժվել: Միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է ոչ միայն հստակ ու ժամանակին նախազգուշացումներ, այլև մարդկանց հեռանալու ապահով ճանապարհի առկայություն: Ներկայումս Գազայում հիվանդանոցների, այդ թվում՝ հիվանդանոցային մահճակալների, հիվանդների, կենսական անհրաժեշտության համակարգերի տարհանումը գործնականում անհնար է, և պետք է հնարավոր ամեն ինչ անել բուժհաստատությունները պաշտպանելու համար», - ասել նա։

Ավելի վաղ պաղեստինյան Կարմիր մահիկի կազմակերպությունը հայտարարել էր, որ Գազայում գտնվող Ալ-Քուդս հիվանդանոցի ղեկավարությունը նախազգուշացում է ստացել իսրայելցի զինվորականներից բուժհաստատությանը հարվածներ հասցնելու մտադրության մասին։

Հիվանդանոցում այս պահին կա 400 բուժառու և Գազայի մոտ 12 հազար բնակիչ, որոնք ապաստանել են հիվանդանոցում ռմբակոծություններից պաշտպանվելու համար։