Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն. ԱՆ

13:19 • 31.10.23

Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն։

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

«Հիվանդացության աճ է արձանագրվել թե՛ մարզերում, թե՛ Երևանում։

Գրիպով և սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով մասնագետները հիշեցնում և հորդորում են հետևել այս կանոններին»: