ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարարել է, որ անհանգստացած է իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրմամբ

22:11 • 31.10.23

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ անհանգստացած է իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրմամբ:

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գուտերեշի հայտարարությանը։

«Ես խորապես անհանգստացած եմ Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ու պաղեստինյան այլ զինված խմբավորումների միջև հակամարտության սրմամբ: Սա ներառում է Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողությունների ընդլայնումը, որն ուղեկցվում է Իսրայելի վրա Գազայի հատվածից ինտենսիվ օդային հարվածներով, ինչպես նաև շարունակվող հրթիռային հարձակումներով»,- ասված է հայտարարության մեջ։