ՀԱՄԱՍ-ը հայտարարել է առաջիկա օրերին օտարերկրացի պատանդներից մի քանիսին ազատ արձակելու մտադրության մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները հայտարարել են, որ առաջիկա օրերին ազատ են արձակելու Գազայում պահվող օրտարկերկրացի պատանդներից մի քանիսին։
Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ «Ալ Քասամ» բրիգադների ներկայացուցիչ Աբու Օբեյդայի ուղերձին հղումով։
«Մենք միջնորդներին ասացինք, որ մոտ օրերս ազատ կարձակենք մի քանի օտարերկրացու», - ասել է Օբեյդան իր ուղերձում, որը հեռարձակել են արաբական հեռուստաալիքները։










