Դաղստանում ձերբակալել են Մախաչկալայի օդանավակայանի անկարգությունների յոթ մասնակցի

22:56 • 31.10.23

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների համար ձերբակալված անձանց թիվը հասել է յոթի։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Դաղաստանի Գերագույն դատարանի մամուլի ծառայության ղեկավար Զարեմա Մամաևան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անկարգությունների հինգ մասնակիցներ ձերբակալվել են։

«Քննվել է Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման երկու դեպք, նշանակվել է պատիժ՝ վարչական կալանք՝ երեք օր ժամկետով», - ասել է Մամաևան։