Ուկրաինայի Զինուժի հասցրած հարվածներից հետո Դոնեցկում պայթյուններ են որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութեր)
Ուկրաինայի Զինուժը հրթիռակոծել է Դոնեցկը, ինչի հետևանքով պայթյուններ են որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, նախնական տվյալներով՝ հարվածի տակ է հայտնվել վառելիքով ցիստեռնը։
Ականատեսներից մեկի խոսքով՝ պայթյունները բավական հզոր են եղել և նույնիսկ կոտրել են մոտակա տների ապակիները։
Ինչպես հայտնել է Վերահսկման ու հարցերի համակարգման միացյալ կենտրոնում ԴԺՀ ներկայացուցչությունը, ուկրաինական ուժերը կրակ են բացել Դոնեցկի ուղղությամբ ժամը 19։18-ին (Մոսկվայի ժամանակով)՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակելով չորս հրթիռ։ Ավելի ուշ հաղորդվել է ևս երկու հրթիռի արձակման մասին։
Տեսանյութերը՝ tert.am-ի թելեգրամյան ալիքում։










