ԱՄՆ-ում հայտարարել են ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին՝ կապված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ

21:50 • 31.10.23

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի աճի մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ահաբեկչական սպառնալիքի մակարդակն առանց այդ էլ բարձր էր ամբողջ տարվա ընթացքում, սակայն Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը բոլորովին այլ մակարդակի է բարձրացրել ամերիկացիների վրա հարձակումների սպառնալիքը»,- հայտարարել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը:

Նախկինում Ռեյը հայտնել էր նաև, որ տեղեկություն չունի, թե ՀԱՄԱՍ-ը կարող է գործողություններ իրականացնել ԱՄՆ-ում, սակայն այդ հնարավորությունը չի կարելի բացառել։