Զովունիում կառուցվող շենքից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը մահացել է. Shamshyan.com

10:13 • 31.10.23

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Ավետիս Վ.-ն է, ով ժամը 11:00-ի սահմաններում Զովունի գյուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների աշխատանքային կանոնները խախտելու հետևանքով մետաղական կաղապարը գցել է իր վրա, ապա մարմնական վնասվածքներով հարազատների կողմից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է: