Բլինքերը Թուրքիա կայցելի նոյեմբերի 5-ին

21:49 • 01.11.23

Անկարարն նոյեմբերի 5-ին ակնկալում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Թուրքիա։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրին։

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գալիս է Թուրքիա, նա նոյեմբերի 5-ին կլինի Անկարայում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Բլինքերը ուրբաթ՝ նոյեմբերի 3-ին կայցելի Իսրայել։