Երկքաղաքացիություն ունեցող ավելի քան 100 մարդ Գազայի հատվածից անցել է Եգիպտոս
17:57 • 01.11.23
Երկքաղաքացիություն ունեցող ավելի քան 100 մարդ Գազայի հատվածից Ռաֆահ անցակետով անցել է Եգիպտոս։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։
Դրա փոխանցմամբ՝ «Գազայի հատվածից Ռաֆահ ցամաքային անցակետով Եգիպտոսի տարածք է անցել 110 մարդ»։ Հեռուստաալիքը չի նշում, թե որ երկրների քաղաքացիություն ունեն պաղեստինյան անկլավից Եգիպտոս տեղափոխված անձինք։
Placeholder










