Տեղի է ունեցել ՔՊ Վարչության նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

23:18 • 01.11.23

Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

Քննարկվել են Ալավերդի և Վարդենիս համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքների հետ կապված հարցեր։