Խաղաղ է, այս պահին լարվածություն չկա. ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում նոր գրասենյակ բացեց
ԵՄ դիտորդական առաքելությունը Եղեգնաձորում նոր գրասենյակ բացեց։
Ընդգծելով, որ այս տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության և կայունության՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հույս հայտնեց, որ միասին կկարողանան նպաստել այդ նպատակի իրականացմանը։
«Ազատության» հարցին ի պատասխան Ռիտերը տեղեկացրեց, որ ԵՄ առաքելությանը միացել է Կանադան և որ ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։
«Ազատության» դիտարկմանը, թե դիտորդներն իրենց զեկույցը ուղիղ Բրյուսել են ուղարկում և հարցին, թե այդուհանդերձ կարո՞ղ է ասել՝ այս պահին ի՞նչ վիճակ է սահմանին, Ռիտերը պատասխանեց․ -
«Խաղաղ է, այս պահին լարվածություն չկա»։










