Գազայի հատվածից առնվազն 117 օտարերկրացի է անցել «Ռաֆահ» անցակետով
Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով Գազայից դեպի Եգիպտոս առնվազն 117 օտարերկրացի է անցել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով անցակետում իր աղբյուրներին։
«Ժամանել է 117 օտարերկրացի, այդ թվում՝ 35 երեխա», - հայտնել է գործակալության զրուցակիցը։
Հաղորդվում է նաև, որ Գազայի հատվածից վիրավորներին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենաները շարունակում են ժամանել Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի հիվանդանոցներ։ Այս պահին Գազայից Եգիպտոս է տեղափոխվել 16 բուժառու։










