ՀԱՄԱՍ-ը հրապարակել է այն մարդկանց ցուցակը, որոնք կարող են լքել Գազայի հատվածը. Bloomberg

12:05 • 01.11.23

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրապարակել է այն մարդկանց ցուցակը, որոնք կարող են դուրս գալ Գազայի հատվածից և մեկնել Եգիպտոս: Խոսքը Կարմիր խաչի աշխատակիցների, Ավստրալիայի, Ավստրիայի, Հորդանանի և Ինդոնեզիայի քաղաքացիների մասին է, հայտնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ ցուցակում ԱՄՆ քաղաքացիներ չկան։

Նշվում է նաև, որ 81 վիրավոր պաղեստինցի պատրաստվում են անցնել Ռաֆահ սահմանային անցակետով՝ Եգիպտոսի հիվանդանոցներում բուժվելու համար։