Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի հակատանկային ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին

22:15 • 01.11.23

Իսրայելցի զինվորականները հայտնել են Գազայի հատվածում իրականացվող գործողության ընթացքում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված ուժերի հակատանկային ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին։

Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությանը հղումով։

«Հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի և Ընդհանուր անվտանգության ծառայության հետախուզական տվյալների վրա՝ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչը հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հակատանկային ստորաբաժանման ղեկավար Մուհամմադ Ասարին», - ասված է հաղորդագրության մեջ։