Սերբիայի նախագահը ցրել է խորհրդարանն ու նոր ընտրություններ նշանակել

13:48 • 01.11.23

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է խորհրդարանը ցրելու մասին։ Նշանակվել են արտահերթ ընտրություններ, հաղորդում է kommersant.ru-ն։

Նա նաև փաստաթուղթ է ստորագրել դեկտեմբերի 17-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։ Նախագահն իր ուղերձում խոսել է սերբ ժողովրդին միավորելու անհրաժեշտության մասին՝ երկրի պետական շահերը պահպանելու համար այն ժամանակահատվածում, երբ «երկիրը կկանգնի բազմաթիվ ճնշումների՝ Կոսովոյի և Մետոհիայի հետ հարաբերությունների և տարածաշրջանային ու գլոբալ այլ խնդիրների պատճառով»։

Սերբիայի կառավարությունը հոկտեմբերի 30-ին մոտիվացված առաջարկ է ուղարկել նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ ցրել Ազգային ժողովը և նշանակել պատգամավորների ընտրություններ։ Միաժամանակ որոշում է կայացվել ցրել 65 քաղաքային ժողովներ։