ԱՄՆ-ն չի նախատեսում ամերիկացի զինծառայողներ ուղարկել Գազա․ Քիրբի

22:31 • 01.11.23

ԱՄՆ-ն ոչ հիմա, ոչ էլ հետագայում չի նախատեսում ամերիկացի զինծառայողներ ուղարկել Գազա, սակայն գործընկերների հետ քննարկում է հակամարտության ավարտից հետո այնտեղ որոշակի «միջազգային խաղաղապահ» ներկայություն տեղակայելու հնարավորությունը։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

«Հիմա կամ ապագայում Գազայում ամերիկացի զինվորականներ տեղակայելու ծրագրեր կամ մտադրություններ չկան»,- ասել է Քիրբին։

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն գործընկերների հետ քննարկում է, թե «ինչ տեսք պետք է ունենա Գազան հակամարտության ավարտից հետո», ինչպես նաև այդ տարածքում «որոշակի միջազգային ներկայության» հնարավոր տեղակայումը։

«Սակայն դրա վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել», - ընդգծել է Սպիտակ տան ներկայացուցիչը։