Շուրջ 690 հազար պաղեստինցի փախստական ապաստանել է 149 ապաստարանում․ ՄԱԿ
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը հայտարարել է, որ բնակության վայրը լքած շուրջ 690 հազար պաղեստինցի այժն ապաստանել են Գազայի հատվածում գտնվող ընդամենը 149 օբյեկտում։
Այս մասին ասված է գործակալության X (նախկին Twitter) սոցցանցի միկրոբլոգում։
«Մոտ 690 հազար ներքին տեղահանված անձ պատսպարվում է 149 օբյեկտում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ապաստարանների ծանրաբեռնվածությունն արդեն իսկ նախատեսվածից 4 անգամ ավելի է։










