Ցավում եմ, որ միայն վերնագրով են կարծիք արտահայտում․ Հակոբ Արշակյանն՝ իրեն քննադատողներին (տեսանյութ)

17:02 • 02.11.23

 

Ցավում եմ, որ միայն վերնագրով են կարծիք արտահայտում։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն՝ անդրադառնալով իր՝  Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի հայտարարությանը։

«Ես ասել եմ, որ ՀՀ տնտեսության ոլորտների մեջ ամենամրցակցայինը բարձրագույն տեխնոլոգիական ոլորտն է, որտեղ կարելի է ներդրում անել և եկամուտ ստանալ, և նման ճյուղ ես մեր երկրում այլևս չեմ տեսնում»,- պարզաբանեց նա։

Հիշեցնենք, որ  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, այժմ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի:

ԱԺ փոխնախագահի այս հայտարարությունը քննադատության առիթ էր դարձել, շատերն, այդ թվում՝ ոլորտի ներկայացուցիչները կարծիք էին հայտնում, որ այն իրականությանը չի համապատասխանում։