Իսրայելն ու Բահրեյնը խզել են տնտեսական հարաբերությունները և հետ են կանչել դեսպաններին

16:33 • 02.11.23

Բահրեյնը հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից, Իսրայելի դեսպանը նույնպես լքել է Մանամա, տնտեսական հարաբերությունները խզվել են, հայտնում է Բահրեյնի խորհրդարանի կայքը։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Բահրեյնի խորհրդարանը հայտարարել է, որ «սա հաստատումն է Բահրեյնի ամուր պատմական դիրքորոշման՝ ի պաշտպանություն Պաղեստինի հարցի և եղբայրական Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքների, որոնք Նորին Մեծություն Թագավորը հայտարարել է բոլոր համաժողովների և միջոցառումների ժամանակ»: