Ջերմուկում հյուրանոցային և զբոսաշրջային բիզնեսը դեռ չի վերականգնվել․ Վայոց ձորի մարզպետ (տեսանյութ)

16:57 • 02.11.23

2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո Ջերմուկում զբոսաշրջային ոլորտը լուրջ տուժել է։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Վերջինս ասաց, որ մեծածավալ ու շատ դժվար աշխատանք ենք իրականացնում, այդ աշխատանքը դրական արդյունքներ տալիս է։

«Ջերմուկում հյուրանոցային և զբոսաշրջային բիզնեսը դեռ չի վերականգնվել։

Սեզոնին ամենամեծ ծանրաբեռնվածությունը 40 տոկոս է եղել։

Նախկին ծավալները դեռևս չեն վերականգնվել»,- հավելեց նա։