Կիևը հաղթանակի հեռանկար չունի. Պեսկով
Կիևը հաղթանակի հեռանկար չունի:
Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ մեկնաբանելով ուկրաինական զորքերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի խոսքերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կիևի ռեժիմը վաղուց պետք էր հասկանար, որ նույնիսկ մարտի դաշտում Կիևի ռեժիմի հաղթանակի որևէ հեռանկարի մասին խոսելն անհեթեթ է։
Որքան շուտ Կիևի ռեժիմը դա հասկանա, այնքան շուտ որոշ հեռանկարներ կբացվեն»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին The Economist-ի բրիտանական հրատարակության համար իր հոդվածում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական հակամարտությունը «մտել է փակուղի», և չպետք է ճակատում երկու կողմից ակնկալել բեկումներ։










